Խորվաթիայի հարավային մասում գտնվող Դուբրովնիկ հանգստավայրի մոտ հրդեհ է
Խորվաթիայի հարավային մասում գտնվող Դուբրովնիկ հանգստավայրի մոտ հրդեհ է

Խորվաթիայի հարավային մասում գտնվող Դուբրովնիկ հանգստավայրի մոտ հրդեհ է։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ուժեղ քամու պատճառով կրակը հեշտությամբ տարածվում է, և հրշեջների համար դժվար է այն մարել։

Դուբրովնիկի մոտակայքում հրդեհը բռնկվել է հուլիսի 25-ի երեկոյան։ Իրավիճակը բարդանում էր նրանով, որ լեռնային շրջաններում հրդեհի տարածման պատճառով ականներ էին պայթում, որոնք այնտեղ մնացին 1991-95թթ. պատերազմից հետո։

Պետրաչա բնակավայրից քաղաքացիներին տարհանելու անհրաժեշտություն է առաջացել։

Հրդեհը կտարածվի նաեւ Խորվաթիայի հարեւան Բոսնիայում։