Խորհրդային օկուպացիայի 100 ամյակին նվիրված շաբաթյակի շրջանակներում, Լիա Գիգաուրին գտնվում էր Մառնեուլիի մունիցիպալիտետի Ծերեթելի գյուղում
Վրաստանի ժողովրդավարական հանրապետության խորհրդային օկուպացիայի 100-ամյակին նվիրված շաբաթյակի շրջանակներում, Հաշտության և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի առաջին տեղակալ, Լիա Գիգաուրին այցելեց Մառնեուլիի մունիցիպալիտետի Ծերեթելի գյուղ: Տեղեկատվությունը տարածում է պետնախարարի աշխատակազմը:
Նրանց հաղորդմամբ, այցի շրջանակներում Ծերեթելի գյուղի հանրային դպրոցում, ավարտական աշակերտների համար անց է կացվել հատուկ միջոցառում, որը կազմակերպել է պետնախարարի աշխատակազմը:
Հանդիպմանը մասնակցում էին վրացի, ինչպես նաև էթնիկ հայ և ադրբեջանցի աշակերտներ:
Պետնախարարի առաջին տեղակալ Լիա Գիգաուրին խոսել է խորհրդային օկուպացիայի և ուղիղ 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին:
Նա նաև ընդգծեց, պետնախարարի աշխատակազմի կողմից իրականացվող քաղաքականության շրջանակներում, էթնիկ փոքրամասնությունների իրազեկվածությունն ու ճանաչողականությունն բարձրացնելու կարևորությունը, որի նպատակն է քաղաքացիական հավասարության և ինտեգրման արդյունավետ իրականացումը:
«Պետնախարարի աշխատակազմը շարունակում է իրազեկման և տեղեկատվական արշավները էթնիկ փոքրամասնություններով խիտ բնակեցված մարզերում: Այսօր, փետրվարի 25-ին: Իհարկե, մեր հանդիպումը նվիրված էր խորհրդային օկուպացիայի 100-ամյակին և այս հանդիպումը տեղի ունեցավ Ծերեթելի գյուղի հանրային դպրոցում, որտեղ էթնիկորեն բազմազան համայնքը ներկայացված էր դպրոցականների տեսքով: Մենք խոսեցինք այս օրվա կարևորության մասին: Երիտասարդների համար կարևոր է իմանալ պատմությունը, ապագան ճիշտ կանխատեսելու, գործընթացները վերլուծելու և յուրաքանչյուր քայլ ճիշտ ծրագրելու համար: Միևնույն ժամանակ, շատ կարևոր է, որ նրանցից յուրաքանչյուրն իրեն տեսնի ապագայի կառուցման գործում ՝ անկախ էթնիկ պատկանելությունից»,- հայտարարել է Լիա Գիգաուրին:
Հանդիպման շրջանակներում տեղի ունեցավ «Սերունդներ ընդդեմ օկուպացիայի» խորագրով դասախոսություն, որը պետնախարարի աշխատակազմի հրավերով կարդաց, Ռուսթավելու ազգային գիտական հիմնադրամի գլխավոր տնօրեն և պատմաբան Ջաբա Սամուշիան: Նա երիտասարդներին մանրամասն և ամբողջական տեղեկատվություն է տրամադրել 1921 թվականի պատմական իրադարձությունների վերաբերյալ:
Իրենց հերթին, դպրոցականները ներկայացրեցին բեմադրություն, որը արձագանքում էր խորհրդային օկուպացիայի 100-ամյակին: Պետնախարարի առաջին տեղակալը Ծերեթելիի հանրային դպրոցի գրադարանին նվիրեց Վրաստանի պատմության վերաբերյալ գրքեր: Միջոցառմանը ներկա էին նաև Քվեմո Քարթլիի պետական լիազոր Շոթա Ռեխվիաշվիլին և տեղական ինքնակառավարման մարմինների այլ ներկայացուցիչներ:
Տեղեկատվությունը տարածում է Հաշտության և քաղաքացիական հավասարության պետական նախարարի աշխատակազմը: