Խորհրդարանում Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի ելույթը հետաձգվել է:
Այս մասին այսօրվա բյուրոի նիստին հայտարարել է, Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն:
Ինչպես նշել է Թալակվաձեն, նշված իրավիճակում բարդ կլինի քննարկել կառավարության հաշվետվությունը:
Վարչապետի ելույթի օրը ճշտելու համար անց են կացվելու հավելյալ բանակցություններ: Չի բացառվում, որ Մամուկա Բախտաձեին լսեն արտահերթ նիստին: