Խորհրդարանի լիագումար նիստին այսօր լսելու են Միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարի Լևան Դավիթաշվիլուն: Նախարարը ներկայացնելու է հաշվետվություն և զրուցելու գործողությունների պլանի մասին, որից հետո պատասխանելու է պատգամավորների հարցերին:
Խորհրդարանական մեծամասնությունը Լևան Դավիշթաշվիլուն հարցեր է ուղղելու էկոլոգիական թեմաների առնչությամբ: Կառավարող թիմը հետաքրքրվելու է նաև միջազվայրի պաշտպանության և վյուղատնտեսության նախարարի ապագա միջոցառումների մասին:
Խորհրդարանական մեծամասնության անդամ Օթար Դանելիայի հայտարարությամբ, սա կլինի ծավալուն զեկույց այնտեղից ելնելով, որ երկու նախարարության միացումից հետո սա գերատեսչության ղեկավարի առաջին հաշվետվությունն է: