Խորհրդարանում լսելու են հետախուզության ծառայության ներկայացուցիչներին
Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության, արտաքին հարաբերությունների և սփյուռքի և Կովկասի հարցերով կոմիտեների միավորված նիստին, այսօր լսելու են հետախուզության ծառայության ներկայացուցիչներին:
Հետախուզության ծառայության լրատվական բրիֆինգը փակ է լինելու մամուլի համար:
Ինչպես առաջին ալիքին ասել է խորհրդարանի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին, հանդիպմանը զրուցելու են հետախուզության ծառայությունում ծրագրված բարեփոխումների և գաղտնի լրատվությունների մասին:
Սեսիաշվիլիի խոսքերով նման հանդիպումները կրելու են ավանդական բնույթ և անց են կացվելու երկու ամիսը մեկ անգամ:
Հեղինակ -
Edgar Barsegyan