Խորհրդարանում լսելու են Դավիթ Զալկալիանիին, Միխեիլ Բատիաշվիլուն և Էկատերինե Տիկարաձեին
Խորհրդարանում լսելու են Դավիթ Զալկալիանիին, Միխեիլ Բատիաշվիլուն և Էկատերինե Տիկարաձեին

Այսօրվանից, Վրաստանի խորհրդարանում մեկնարկում է կառավարությանը վստահություն հայտնելու գործընթացը: Նախարարության թեկնածուներին այսօր լսելու են կոմիտեի ձևաչափում:

Պատգամավորների առջև   հանդես է գալու արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, որին պատգամավորները կլսեն արտաքին հարաբերությունների, եվրաինտեգրման և սփյուռքի հարցերով կոմիտեների միավորված նիստին:

Օրվա երկրորդ կեսին համապատասխան կոմիտեները կլսեն կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլուն և առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեին:

Կոմիտեների նիստ է անցկացվելու նաև սեպտեմբերի 5-ին, որտեղ օրենսդիրները կլսեն ուժային և էկոնոմիկայի բնագավառի նախարարության թեկնածուներին:

Սեպտեմբերի 8-ին, կանցկացվի լիագումար նիստ, որտեղ կառավարությն հաստատման համար «Վրացական երազանքին» անհրաժեշտ կլինի մոբիլիզացնել 76 պատգամավորի:

«Վրացական երազանքը» վարչապետի թեկնածու է առաջադրել Գիոիգի Գախարիային: Իր հերթին, Գիորգի Գախարիան ՆԳ նախարարի պաշտոնում առաջադրել է Վախտանգ Գոմելաուրիի, իսկ պաշտպանության նախարարի պաշտոնում՝ Իրակլի Ղարիբաշվիլու թեկնածությունները: Անտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում առաջադրվել է պաշտպանության նախարար Լևան Իզորիան: