Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուսական ուժերը Կուրսկի շրջանում գնդակահարել են 9 ուկրաինացի ռազմագերիների։

14:18, 13.10.2024

Ուկրաինայի օմբուդսմեն Դմիտրի Լյուբինեցը դիմում է ՄԱԿ-ին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ հետաքննելու Կուրսկի շրջանում ուկրաինացի ռազմագերիների գնդակահարության մասին հաղորդագրությունները։ Ուկրաինական մեդիա նախագծի՝ DeepState-ի տեղեկությունների համաձայն՝ հոկտեմբերի 10-ին ռուս զինվորականները գնդակահարել են Կուրսկի շրջանում գերեվարված 9 ուկրաինացի զինվորների։ Ըստ վերլուծաբանների՝ միջադեպը տեղի է ունեցել Զելյոնի Շլյախ բնակավայրում, որտեղ այդ օրը մտել են ռուսական զորամիավորումներ։ «Ռազմական բանտարկյալների նկատմամբ նման գործողությունները Ժնևի կոնվենցիայի կոպիտ խախտում են։ Այդ գործողությունները չպետք է անպատիժ մնան, իսկ թշնամին պետք է պատասխանատվության ենթարկվի»,- ասել է Լյուբինեցը։ Ռուսական կողմը չի մեկնաբանել նշված տեղեկությունը։

Նմանատիպ