Խորհրդարանում ընթանում է Իրակլի Կոբախիձեի և Արդարադատության խորհրդի քարտուղարի հանդիպումը
Խորհրդարանում ընթանում է Իրակլի Կոբախիձեի և Արդարադատության խորհրդի քարտուղարի հանդիպումը

Խորհրդարանում ընթանում է Իրակլի Կոբախիձեի և Արդարադատության խորհրդի քարտուղար Գիորգի Միքաուտաձեի հանդիպումը,- այս մասին տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը:

Իրակլի Կոբախիձեի և Գիորգի Միքաուտաձեի հանդիպումը կայացել էր նաև նախորդ տարվա դեկտեմբերի 28-ին: Ինչպես այն ժամանակ խորհրդարանի նախագահը հայտնել էր լրագրողներին, խոսքը վերաբերել է դատարանի ձևավորման հետ կապված գործընթացին: Կոբախիձեի խոսքով, անհրաժեշտ է գործընթացը տանել մինչև վերջ, քանի որ Գերագույն դատարանում կա խնդիր՝ 28-ի փոխարեն 10 դատավոր:

«Արդարադատության գերագույն խորհուրդը սահմանադրական մարմին է, որը պատասխանատու է արդարադատության համակարգում գործընթացների համակարգմանը: Այստեղից ելնելով, սկզբունքային նշանակություն ունի խորհրդարանի և Արդարադատության գերագույն խորհրդի միջև համագործակցությունը: Համաձայնեցինք, որ սերտ համագործակցությունը կշարունակվի տարբեր ուղղություններով»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն: