Խորհրդարանում այսօր լսելու են Միխեիլ Բատիաշվիլիին
Խորհրդարանում այսօր լսելու են Միխեիլ Բատիաշվիլիին

Խորհրդարանում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, Միխեիլ Բատիաշվիլիին լսելու են այսօր:

Բատիաշվիլիին լսելու են ինչպես լիագումար նիստին, այնպես էլ կրթության և գիտության կոմիտեի նիստին:

Մեծամասնության անդամները հարցեր ունեն կապված կրթության համակարգի բարեփոխումներին:

Ինչպես հայտարարել է պատգամավոր Մարյամ Ջաշին, կոմիտեի նիստին նախարարի հետ զրուցելու են, Զուգդիդիի դպրոցի տնօրենի մահվան գործով: Նրա խոսքերով, փոքրամասնության խմբակցությունը Միխեիլ Բատիաշվիլիին դիմել է նամակով, որտեղ պահանջել են այդ հարցը քննարկել կոմիտեի նիստին:

«Լիագումար նիստին Միխեիլ Բատիաշվիլին ամփոփելու է 2018 թվականի գործունեությունը, որը վերաբերելու է ընթացիկ և ապագա փոփոխություններին: Լիագումար նիստից հետո տեղի է ունենալու կոմիտեի նիստ: Ինչպես գիտեք, փոքրամասնության ներկայացուցիչները նախարարին հղել են նամակ, որտեղ պահանջում են կոմիտեի նիստին քննարկել Զուգդիդիի դպրոցի տնօրենի մահվան գործը»,-հայտարարել է Մարյամ Ջաշին: