Խորհրդարանում արտահերթ նիստը կկայանա հունվարի 27-ին
Խորհրդարանում արտահերթ նիստը կկայանա հունվարի 27-ին

Վրաստանի խորհրդարանի նախագահ, Արչիլ Թալակվաձեի հայտարարությամբ, հունվարի 27-ին, խորհրդարանի բյուրոի նիստից հետո կկայանա արտահերթ նիստ:

«Հիմնվելով բյուրոյում քննարկված հարցերին, խորհրդարանի անունից դիմում եմ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, որ սահմանադրության 44-րդ հոդվածի երկրորդ կետի համաձայն, գումարենք Վրաստանի խորհրդարանի արտահերթ նիստ, հունվարի 27-ի ժամը 12:00-ից: Առնվազն երկու աշխատանքային օր է պետք, որպեսզի ավարտենք մեր քննարկած հարցերը: Հունվարի 27-ին, ժամը 11:30-ին կունենանք բյուրոյի նիստ, իսկ լիագումար նիստը կսկսենք 12:00-ին: Ես այդ կապակցությամբ կդիմեմ նախագահին», – հայտարարել է Արչիլ Թալակվաձեն: