Խորհրդարանն ընտրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին

15:37, 18.02.2025

Խորհրդարանի լիագումար նիստում Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ է ընտրվել Գիորգի Ձագանիան՝ 83 ձայնով, Գիորգի Չիկաբերիձեն՝ 83 ձայնով, Դիմիտրի Ջավախաձեն՝ 83 ձայնով, Գիորգի Ջավախիշվիլին՝ 84 ձայնով։

Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հայտարարության համաձայն՝ ներկայացված թեկնածուների ընտրության արդյունքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամբողջությամբ համալրվել է պրոֆեսիոնալ անդամներով։

Նմանատիպ