Խորհրդարանն այսօրվանից սկսում է «Ընդհանուր դատարանների մասին» երեք օրինագծի քննարկումը
Խորհրդարանն այսօրվանից սկսում է «Ընդհանուր դատարանների մասին» երեք օրինագծի քննարկումը

Խորհրդարանն այսօրվանից սկսում է Գերագույն դատարանի դատավորների թեկնածուների ընտրության և խորհրդարանին ներկայացնելու գործընթացի առնչությամբ նախաձեռնած օրինագծերի քննարկումը:

Օրենսդրական մարմնում այս թեմայով նախաձեռնվել է երեք օրինագիծ: Նրանցից մեկը պատկանում է խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեին և մեծամասնության վեց պատգամավորի:

«Օրինագիծը ենթադրում է մի քանի փուլից բաղկացած գործընթաց, որը ապահովում է աննախադեպ թափանցիկություն, հրապարակայնություն և արդյունքում հասարակությունը կունենա հնարավորություն, հետևել ինչպես Արդարադատության խորհրդում սկսված գործընթացին, այնպես էլ Վրաստանի խորհրդարանում ընթացող պրոցեսին և դրանով հասարակությունը կիրականացնի իր մոնիթորինգը»,- հայտարարել է մեծամասնության պատգամավոր Անրի Օխանաշվիլին:

Խորհրդարանի գործընթացային կոմիտեում քննարկելու են նաև Գերագույն դատարանի դատավորի թեկնածուների ընտրության կարգի հետ կապված Էկա Բեսելիայի նախագիծը: Բեսելիայի օրինագծի համաձայն, թեկնածուներին առաջադրելու համար անհրաժեշտ կդառնա Արդարադատության խորհրդի ինչպես դատավոր, այնպես էլ, ոչ դատավոր անդամներին աջակցությունը:

Վրաստանի խորհրդարանում սկսվում է նաև դատավորների ընտրության չափանիշների առնչությամբ «Եվրոպական Վրաստանի» կողմից նախաձեռնած օրինագծի քննարկումը: Նշված նախագծի համաձայն, Արդարադատության գերագույն խորհրդի անդամը իրավունք կունենա խորհրդարանին ներկայացնելու համար խորհրդի առջև առաջադրի դատարանի դատավորի թեկնածուի:

Խորհրդարանը պետք է ընտրի Գերագույն դատարանի դատավորի 18 թեկնածուի: Մեծամասնությունը մեկնաբանում է, որ գործընթացը կտևի մինչև ամռան վերջ: