Խորհրդարանի շենքի դիմաց անց է կացվում «Համաներում բանտարկյալների համար» վերտառությամբ բողոքի ցույց: Բողոքողները պահանջում են բոլոր բանտարկյալների համար կրճատել պատժի մեկ քառորդ մասը:
Նրանք կառավարությանը կոչ են անում հրապարակել միանվագ մարդասիրական ակտ: Ցույցին մասնակցում են նաև դատապարտյալների ծնողները:
«Շեմախե Ամնիստիա» շարժման անդամները ազատության հրապարակից երթով միացան խորհրդարանի դիմաց ընթացող հանրահավաքին:
Հավաքվածները հանդիպում են պահանջում խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Միխեիլ Սարջվելաձեի հետ:
«Սա համաներում չէ, համաներումը նօրինագիծ է, որը տարածվում է բոլոր դատապարտյալների վրա: Երբ մեզ ասում են հո հանցագործներին չենք ատազի, մենք ասում ենք, որ հանցագործներ չունենք բանտերում, համաներումը պետք է վերաբերի բոլորին, բոլոր բանտարկյալներն արժանի են, որ պատիժը կրճատվի: Մենք պահանջում ենք, որ համաներումը տարածվի բոլորի վրա: Խոսք – դատապարտված և տուժողի համաձայնությունը պետք է չեղյալ համարվի: Մենք պայքարելու ենք մինչև վերջ, սա չենք հանդուրժելու», – հայտարարել է բողոքողներից մեկը:
Համաներման մասին օրենքի նախագիծը երրորդ ընթերցմամբ քննարկվում է այսօր:
Հայտնի է, որ օրինագիծը կներառի մինչև 80 հոդված, 1500 բանտարկյալ և մինչև 6000 պրոբացիոների:
Նորմատիվ ակտը տարածվում է նաև մինչև 4000 մարդու վրա, ովքեր դատարանի որոշմամբ տուգանվել են: