Խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի փակ նիստում լսում են Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնում առաջադրված Գեկա Գելաձեին
Խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի փակ նիստում լսում են Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնում առաջադրված Գեկա Գելաձեին

Խորհրდարանում պաշտպանության հանձնաժողովի նիստը ընթանում է փակ ռեժիմով։ Այս րոպեներին նիստում լսում են Պետական անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնում առաջադրված Գեկա Գելաձեին։

Նիստի բացմանը հանձնաժողովի նախագահ Ալեկո Տաբատաձեն հայտարարել է, որ նիստի փակումը, ելնելով հատուկ ռեժիմից, նախատեսված է կանոնակարգով։

Պաշտպանության հանձնաժողովի նիստի ավարտից հետո լիագումար նիստում տեղի կունենա քվեարկություն, որտեղ կդրվի ՊԱԾ նոր ղեկավարի պաշտոնում Գեկա Գելաձեի թեկնածությունը։

Պաշտոնում ընտրվելու համար նրան անհրաժեշտ է 76 պատգամավորի աջակցությունը։ Խորհրդարանը ՊԱԾ պետին ընտրում է վեց տարի ժամկետով։