Խորհրդարանի մոտ ժամը 18:00-ին ծրագրված ցույցը դեռ չի սկսվել. Իրավիճակը Ռուսթավելիի պողոտայից (ֆոտոշարք)
Խորհրդարանի մոտ ժամը 18:00-ին ծրագրված ցույցը դեռ չի սկսվել. Իրավիճակը Ռուսթավելիի պողոտայից (ֆոտոշարք)

Խորհրդարանի մոտ ժամը 18:00-ին ծրագրված ցույցը դեռ չի սկսվել: Ռուսթավելիի պողոտայում կանգնած են ակտիվիստները: Տեղում մոբիլիզացված է ոստիկանությունը:

Խորհրդարանի մոտ են գտնվում նաև ընդիմադիր կուսակցությունների լիդերները:

Ինչպես տեղից փոխանցում է առաջին ալիքի լրագրողը, ընդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների մի մասը ասում է, որ ցույցը կվերսկսվի, սակայն տեղում դեռ.ս ելույթ ունեցողներ չկան և ոչ էլ բեմն է մոնտաժված:

«Ազգային ժողովրդավարական» կուսակցության լիդեր Բաչուկի Քարդավայի խոսքերով, ցույցը հնարավոր չէ սկսել, քանզի ոստիկանությունը ժողովրդին հնարավորություն չի տալիս գնալ Ռուսթավելիի պողոտա:

Առաջին ալիքի լրագրողի խոսքերով, այս պահին Ռուսթավելիի պողոտայով քաղաքացիները ազատ տեղաշարժվում են: