Խորհրդարանի մոտ ընթացող ցույցին ոստիկանությունը մեկ անձի դուրս է բերել տարածքից
Խորհրդարանի մոտ ընթացող ցույցին ոստիկանությունը մեկ անձի դուրս է բերել տարածքից

Խորհրդարանի մոտ ընթացող ցույցին ոստիկանությունը մեկ անձի դուրս է բերել տարածքից: Բողոքի ակցիայի մասնակիցը փորձել է նկարել խորհրդարանի հետևում գտնվող ամբարտակի վրա, բայց ոստիկանությունը թույլ չտվեց դա անել:

Ինչպես պարզաբանվել է Վրաստանի ՆԳ նախարարությունում, նշված անձը բերման է ենթարկվել, վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 173-րդ հոդվածի հիման վրա, որը ենթադրում է անհնազանդություն իրավապահի օրինական պահանջին:

Խորհրդարանի հետևի մուտքի մոտ, Զուբալաշվիլիների փողոցում բողոքի ցույցը կազմակերպել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության երիտասարդական կազմակերպության ակտիվիստները: Բողոքի ակցիայի մասնակիցները ցույցի վայրում տեղադրել են ստվարաթղթե տուփ, որի վրա փակցված են նախագահի և կառավարության անդամների լուսանկարներ և նրանց հայտարարությունները:

Ըստ ցուցարարների, նրանք բողոքում են կառավարության ռուսական ուղղու դեմ և պահանջում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: