Խորհրդարանի մոտ ցուցարարների և իրավապահների միջև կրկին դիմակայություն է
Խորհրդարանի մոտ ցուցարարների և իրավապահների միջև կրկին դիմակայություն է

Խորհրդարանի շենքի մոտ, Ճիճինաձեի փողոցի կողմից ցուցարարների և իրավապահների միջև կրկին դիմակայություն է:

Իրավապահները պահանջում են, որ ցուցարարները ազատեն ճանապարհը:

Խորհրդարանի մոտ են գտնվում տարբեր շարժումների և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ:

Նրանք բողոքում են գլխավոր դատախազի պաշտոնում Իրակլի Շոթաձեի թեկնածության դեմ:

Խորհրդարանը, ամենայն հավանականությամբ, այսօրվա լիագումար նիստում կքվեարկի Իրակլի Շոթաձեի թեկնածության օգտին:

Ըստ ցուցարարների ՝ «Վրացական երազանքին» թույլ չեն տա քվեարկությունը անց կացնել հանգիստ միջավայրում և իրենց ձայնը կհասցնեն փողոցից:

Քիչ առաջ ոստիկանությունը ցուցարարներից մեկին դուրս է բերել խորհրդարանի տարածքից: