Խորհրդարանի մոտ ծրագրված ցույցին ազգային շարժման և այլ կուսակցությունների ներկայացուցիչները միանալու են նաև շրջաններից
Թբիլիսիում, խորհրդարանի մոտ ծրագրված ցույցին ազգային շարժման և այլ կուսակցությունների ներկայացուցիչները միանալու են նաև շրջաններից։ Ազգային շարժման ակտիվիստները Քութաիսիում հավաքվել են սպորտի պալատի մոտ։ Նրանց խոսքով, հանրահավաքին մասնակցելու նպատակով, Թբիլիսի է մեկնելու 200 մարդ։
Ցուցարարների խոսքով, նրանք պատշաճ պատասխան են տալու վրացական երազանք֊ժողովրդավարական Վրաստանի նախագահ Բիձինա Իվանիշվիլիին, քանզի նա խաբել է վրաց ժողովրդին։
Դրա հետ մեկտեղ ազգային շարժման մոտ 100 ակտիվիստ մայրաքաղաքում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով գալիս է Փոթիից։
Նրանց խոսքով միանում են Թբիլիսյան ցույցին և չեն ցրվելու քանի չեն կատարվի միավորված ընդիմության պահանջները։
Ընդիմության ցույցը Ռուսթավելիի պողոտայում սկսվելու է ժամը 15։00֊ին։
Պահանջը վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է համամասնական ընտրակարգով, կառավարության հրաժարականը և կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործող կազմի ցրումը։