Քիչ առաջ Ռուսթավելի պողոտայում՝ Վրաստանի խորհրդարանի մոտ, աղմուկ էր։
Խորհրդարանի մոտ այսօր երեկոյան հայտարարված հանրահավաքի մասնակիցներից ու կազմակերպիչներից ոմանք ժամանել են բեմահարթակ տեղադրելու, որի ընթացքում իրավապահները խուզարկություն են խնդրել մեկ անձի նկատմամբ։ Հրաժարվելուց հետո նրան ձերբակալել են։
Այսօր խորհրդարանի մոտ բողոքի ակցիա է հայտարարվել «Ռեժիմի և նրա քաղաքական պաշտոնյաների գործունեությունը 2003-2012 թվականներին ուսումնասիրող քննչական հանձնաժողովի» դեմ։
Բացի այդ, ինչպես հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն, խորհրդարանի մոտ մեկ անձ բերման է ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 173-րդ հոդվածով, որը վերաբերում է ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելուն։