Խորհրդարանի մոտ ցույցին ձերբակալվածները խոսում են ոստիկանության կողմից ուժի չարաշահման մասին և կոչ են անում համապատասխան գերատեսչություններին ուսումնասիրել այդ փաստերը
Ռուսթավելիի պողոտայում ընթացող հանրահավաքի ժամանակ ձերբակալվածները դիմում են գլխավոր դատախազությանը և ներքին գործերի նախարարության գլխավոր տեսչությանը, պահանջով, որ սկսեն հունիսի 11-ին իրավապահների կողմից հնարավոր ուժի չարաշահման փաստով հետաքննություն:
Ինչպես հայտարարել է Գիորգի Խաբուրձանիան, ձերբակալությունները, որոնք իրականացվել են Ռուսթավելիի պողոտայում, կրել են քաղաքական բնույթ և նրանց խոսքերով ոստիկանությունը չարաշահել է ուժը:
Ռուսթավելիի պողոտայում, հունիսի 11-ին տեղի է ունեցել մի քանի միջադեպ, որի ժամանակ ձերբակալվել է 19 մարդ: Ներքին գործերի նախարարության լրատվությամբ, ձերբակալվածներից երկուսը որոնման մեջ էին, իսկ մեկը գտնվում էր պայմանական կալանքի տակ:
Հեղինակ -
Edgar Barsegyan