Խորհրդարանի մոտ ցույցին ձերբակալված Լեքսո Մաճավարիանիին պարտադրել են վճարել 1000 լարի տուգանք
Խորհրդարանի դիմաց, երեկ տեղի ունեցած ցույցի ժամանակ վարչական կարգով կալանավորված Լեքսո Մաճավարանին դատարանի կողմից տուգանվել է 1000 լարիով:
Որոշումը Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավորը ընդունել է րոպեներ առաջ:
Բացի այդ, այս պահին ընթանում է ևս երկու ձերբակալվածների դատավարությունը: Զուգահեռաբար, Թբիլիսիի քաղաքային դատարանի մոտ են հավաքված «Ամոթ է» շարժման անդամները: Նրանց հայտարարությամբ, խորհրդարանի մոտ ցուցարարները ձերբակալվել են ապօրինի կերպով:
«Բնական է, մենք բողոքում ենք այն, թե ինչ է կատարվում այս շենքում և ամբողջ երկրում: Մեզ զրկեցին ընտրություններից, մեզ կուրացրեցին, հիմա մարդկանց ձերբակալում են անտեղի տեղը և ծեծում ոստիկանության շենքում: Սա մի համակարգ է, որը պետք է փլուզվի և հաստատ կփլուզվի: Մենք բողոքելու ենք մինչև վերջ, բողոքելու ենք այնտեղ, որտեղ անհրաժեշտ է, գնալու ենք ամենուր, բոլոր դեսպանների մոտ, բոլոր միջազգային կազմակերպությունների մոտ: Սրանցից դրական սպասումներ չկան»,- հայտարարել է Գիգա Մակարաշվիլին:
Խորհրդարանի դիմաց բողոքի ցույցի ժամանակ, մի քանի մարդ ձերբակալվել է մանր խուլիգանության և ոստիկանությանը չենթարկվելու մեղադրանքով: