Խորհրդարանի շենքի դիմաց ընթացող բողոքի ակցիայի մասնակիցները բացում են վրաններ: Ինչպես հայտարարում են ցուցարարները, նրանք պահանջում են, որ երկրի վարչապետը հանդես գա խոսքով:
«Լինելու ենք խորհրդարանի շենքի դիմաց, քանի դեռ չենք ստանա ադեկվատ պատասխան»,-հայտարարել է ցույցի կազմակերպիչներից մեկը, «Թեթրի խմաուրի» (սպիտակ աղմուկ) շարժման հիմնադիր Բեքա Ծիքարիշվիլին:
Նշվածի կապակցությամբ, ՆԳՆ-ում հայտարարում են, որ տեղում գտնվում են ոստիկանության ստորաբաժանումները, որոնք գործելու են օրենքին համապատասխան:
Հեղինակ -
Edgar Barsegyan