Խորհրդարանի մոտ անցկացված «Լուռ ցույցի» մասնակիցները լքում են տարածքը
«Լուռ ցույցի» մասնակիցները լքում են խորհրդարանի շենքի հարակից տարածքը:
Ինչպես հայտնում է Վրաստանի առաջին ալիքի լրագրողը, ոստիկանության հետ բանակցություններ են վարվել, որից հետո ցուցարարները համաձայնվել են մի քանի հոգանոց խմբերով լքել տարածքը:
Միևնույն ժամանակ, լարվածություն կա «Թբիլիսիի փրայդի» հակառակորդների հավաքին: Իրավապահները պարբերաբար բերման են ենթարկում ցուցարարներին և դուրս բերում տարածքից:
Այսօր Ռուսթավելի պողոտայում տեղի ունեցան երկու հակառակ հանրահավաքներ: