Խորհրդարանի կրթության կոմիտեն քննարկելու է մանդատուրի ծառայության բարեփոխման օրինագիծը
Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և մշակույթի կոմիտեի նիստին այսօր քննարկելու է մանդատուրի ծառայության բարեփոխման օրինագիծը:
Կոմիտեի նախագահ Մարիամ Ջաշիի հայտարարությամբ, օրինագիծը խորհրդարանում դեռևս գրանցված չէ, սակայն հարցի հրատապությունից ելնելով, աշխատանքային տարբերակի քննարկումը տեղի կունենա կոմիտեի գարնանային նստաշրջանի առաջին նիստին:
Հանդիպմանը ներկա են գտնվելու խորհրդարանի անդամները, գործադիր իշխանության և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները: