Անկախ պատգամավորները հիմնել են ՝ «Մեր Վրաստան - համերաշխության դաշինք» նոր կուսակցություն
Անկախ պատգամավորները հիմնել են ՝ «Մեր Վրաստան - համերաշխության դաշինք» նոր կուսակցություն

Անկախ պատգամավորները հիմնել են ՝ «Մեր Վրաստան – համերաշխության դաշինք» նոր կուսակցություն: Կուսակցության հիմնադիրներն են խորհրդարանի և սակրեբուլոյի վեց գործող պատգամավորներ՝ Մարիամ Ջաշին, Բեքա Նացվլիշվիլին, Լևան Գոգիչաիշվիլին, Զվիադ Կվաճանտիրաձեն, Գեդևան Փոփխաձեն և Ջաբա Ջիշկարիանին:

Այսօր հաստատվել են կուսակցության քաղաքական պաշտոնյաները, քաղաքական խորհրդի անդամները և պահուստային հանձնաժողովի անդամները: Ըստ կուսակցության անդամների, հուլիսի 10-ից հետո, կուսակցության գրանցման գործողություններից հետո, հասարակությանը կներկայացնեն թիմի նոր անդամներին:

Ինչպես շնորհանդեսից հետո նշել է Մարիամ Ջաշին, կուսակցությունը իր նախընտրական ծրագիրը կներկայացնի օգոստոսի 1-ին:

«Այսօր նոր քաղաքական կուսակցությունը կատարել է իր առաջին քայլը: Առջևում ունենք բազմաթիվ գործողություններ, սակայն ընդլայնված կազմով հասարակության առջև կներկայանանք հուլիսի 10-ից հետո: Մինչև օգոստոսի մեկը կավարտենք ընտրական ծրագրի վրա աշխատանքը, որը կլինի բովանդակային, կոնկրետ քայլերով, և մենք պատրաստվում ենք 2020 թվականի ընտրություններին: Մենք կփորձենք կուսակցությունում ներկայացնել մասնագիտացված և հասարակության շրջանում վստահություն վայելող գործիչներին: Կարծում եմ, որ մենք շատ հետաքրքիր այլընտրանք կառաջարկենք հասարակությանը»,- ասել է Մարիամ Ջաշին:

Ըստ նրա, կտրականապես բացառվում է համագործակցությունը ինչպես իշխող կուսակցության, այնպես էլ միասնական ընդդիմության հետ: Մարիամ Ջաշիի պարզաբանմամբ, իրենց նպատակն է ստեղծել նոր այլընտրանք, որը կենտրոնացված կլինի ժողովրդի շահերի վրա: