Խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը մեկ անգամ ևս հաստատում է ,որ մեր քաղաքականությունը, որոնց հենվում էր վարչապետի հայտարարությունը անփոփոխ է. Իրակլի Կոբախիձե

18:01, 21.03.2018

Այսօր, Վրաստանի խորհրդարանի կողմից հաստատված բանաձևը մեկ անգամ ևս հաստատում է, որ մեր քաղաքականությունը, առաջնահերթությունները, սկզբունքները և արժեքները, որոնց հենվում էր վարչապետի հայտարարությունը, անփոփոխ է,-այս հայտարարությունը արել է խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, խորհրդարանի կողմից Արչիլ Տատունաշվիլիի կապակցությամբ բանաձևի հաստատումից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ:

Վրաստանի խորհրդարանի նախագահի հայտարարությամբ, Գիորգի Կվիրիկաշվիլիի հայտարարությունը, որի համաձայն մեկ անգամ ևս հայտնել ենք  Ռուսաստանի հետ բանակցությունների շարունակման պատրաստակամություն, առաջացրել է օպոնենտների սխալ մեկնաբանություն և սպեկուլացիայի առարկա:

Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ, խորհրդարանի կողմից հաստատված բանաձևը, Ռուսաստանի հանդեպ մեր ճիշտ քաղաքականության արտահայտումն է:

Վրաստանի խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին, որոնք աջակցել են բանաձևին:

Նմանատիպ