Խորհրդարանի հարևանությամբ, Ճիճինաձեի փողոցում իրավիճակը պարբերաբար լարվում է
Խորհրդարանի հարևանությամբ, Ճիճինաձեի փողոցում իրավիճակը պարբերաբար լարվում է

Լարված իրավիճակ է Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի հարակից տարածքում, որտեղ ընթանում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի դեմ բողոքի ակցիան։

Հանրահավաքի մասնակիցները կանգնած են իրավապահների դիմաց։ Ճիճինաձեի փողոցում ժամանակ առ ժամանակ բախումներ են տեղի ունենում հանրահավաքի մասնակիցների և իրավապահների միջև։ Տեղեկություններ կան նաև պղպեղի սփրեյի օգտագործման մասին։

Հաղորդվում է մի քանի վիրավորների մասին։

Բացի այդ, տեղում ներկա են ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ։