Խորհրդարանի համար լավ կլինի, որ «Ազգային շարժումը» մտնի և շարունակենք լիարժեք աշխատանքը. Լևան Իոսելիանի
Խորհրդարանի փոխխոսնակ Լևան Իոսելիանիի հայտարարությամբ, խորհրդարանի համար ավելի լավ կլիներ, որ «Ազգային շարժումը» մտներ օրենսդիր մարմին:
Նրա խոսքով, թե ինչն է ավելի լավ «Ազգային շարժման» համար, պետք է որոշեն անձամբ:
«Խորհրդարանի համար ավելի լավ կլիներ, որ «Ազգային շարժումը» մտնի ու շարունակենք լիարժեք աշխատանքը, այսինքն, խորհրդարանն ամբողջությամբ համալրված լինի:
Ինչն է նրանց համար ավելի լավ, դա իրենց խնդիրն է: Ես նրանց համար խորհրդական չեմ լինի, և նրանք չեն ստանա իմ խորհուրդը», – հայտարարել է Լևան Իոսելիանին: