Խորհրդարանի գործընթացային հարցերով հանձնաժողովը աջակցել է Շալվա Նաթելաշվիլիի և Լևան Խաբեիշվիլիի պատգամավորական լիազորությունների կասեցմանը
Խորհրդարանի գործընթացային հարցերով հանձնաժողովը աջակցել է Շալվա Նաթելաշվիլիի և Լևան Խաբեիշվիլիի պատգամավորական լիազորությունների կասեցմանը

Խորհրդարանի գործընթացային հարցերով հանձնաժողովը աջակցել է «Լեյբորիստական կուսակցությունից» Շալվա Նաթելաշվիլիի և «Ազգային շարժումից» Լևան Խաբեիշվիլիի պատգամավորական լիազորությունների կասեցմանը

Այսօր հանձնաժողովի նիստում քննարկվել են, պատգամավորական մանդատը կասեցնելու վերաբերյալ, նրանց անձնական դիմումները: Հարցին աջակցել են իշխող թիմի վեց անդամներ:

Ինչպես լրագրողներին ասել է հանձնաժողովի նախագահ, Իրակլի Քադագիշվիլին, հանձնաժողովը հաստատել է դիմումների իսկությունը և աջակցեց հարցին:

«Իմ անձնական դիրքորոշումն այն է, որ մարդիկ քվեարկել են քաղաքական կուսակցությունների օգտին, իրենց լիազորություններն իրականացնելու համար խորհրդարանում: Մենք կտեսնենք խորհրդարանի որոշումը», – հայտարարել է Քադագիշվիլին:

Հանձնաժողովի զեկույցը կներկայացվի փետրվարի 2-ի լիագումար նիստում: Հենց փետրվարի 2-ին է քվեարկության դրվելու ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները կասեցնելու հարցը: Անհրաժեշտ կլինի 76 պատգամավորի աջակցություն:

Նաթելաշվիլին և Խաբեիշվիլին իրենց պատգամավորական մանդատները վերացնելու կապակցությամբ, խորհրդարանին դիմել են բոլորից շուտ: Մյուս 49 պատգամավորների հարցը նախատեսվում է քննարկել հանձնաժողովի վաղվա նիստում: