Վրաստանի խորհրդարանը իր աշխատանքը վերսկսելու է ընթացիկ շաբաթ: Օրենսդրական մարմինը իր աշխատանքը սկսելու է փետրվարի 6-ին բյուրոի նիստով, իսկ փետրվարի 7-ից անց են կացվելու լիագումար նիստերը:
Պատգամավորները գարնանային նստաշրջանի ընթացքում պետք է ընդունեն մի քանի կարևոր քաղաքական որոշում, այդ թվում պահուստի համակարգի բարեփոխման, թմրաքաղաքականության ազատականացման, դատարանի այսպես կոչված չորրորդ ալիքի կապակցությամբ:
Օրակարգի համաձայն, գարնանային նստաշրջանը բացվում է փետրվար ամսվա առաջին երեքշաբթի օրը և փակվում է հունիսի վերջին ուրբաթ օրը:
Հեղինակ -
Edgar Barsegyan