Խորհրդարանի դիմաց առերեսում է տեղի ունեցել իրավապահների և հանրահավաքի մասնակիցների միջև, մի քանի հոգի ձերբակալվել է
Ռուսթավելի պողոտայում՝ Խորհրդարանի դիմաց, առերեսում է տեղի ունեցել իրավապահների և հանրահավաքի մասնակիցների միջև։ Մի քանի մարդ ձերբակալված է։
Ինչպես հայտնել է պարեկային ոստիկանության բաժնի փոխտնօրեն Սերգի Բզիշվիլին, քաղաքացիներին խնդրել են լքել երթևեկելի հատվածը։
«Փակել են ճանապարհը, չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին։ Որոշ անձինք բանավոր վիրավորել են ոստիկաններին։ Ուստի նրանց ձերբակալել են վարչական կարգով»,- ասել է Սերգի Բզիշվիլին։