Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ-ի Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ներկայացուցիչների հետ
Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ-ի Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ներկայացուցիչների հետ

ԱՄՆ պաշտոնական այցի շրջանակներում խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությունը՝ հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի գլխավորությամբ, հանդիպել է ԱՄՆ «Ժողովրդավարության ազգային հիմնադրամի» (NED) նախագահ Դեյմոն Ուիլսոնին և հիմնադրամի նախագահ Քենեթ Վոլակին:

Խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը կողմերը քննարկել են կովկասյան տարածաշրջանի անվտանգության մարտահրավերները, Ռուսաստանի կողմից վրացական տարածքների օկուպացումը, ԱՄՆ-Վրաստան հարաբերությունները, Վրաստանի 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները և նախընտրական միջավայրը, ինչպես նաև «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։

Նրանց տվյալներով՝ ուշադրություն է դարձվել Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման գործընթացին և Եվրամիության հետ բանակցություններ սկսելու կարևորությանը։

Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակության կազմում են՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Դավիթ Զիլֆիմիանին և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռամազ Նիկոլաիշվիլին։