Բաքու-Թբիլիսի-Կարս արդիականացված երկաթուղով առաջին բեռնատար գնացքըժամանել Թուրքիա է
Բաքու-Թբիլիսի-Կարս արդիականացված երկաթուղով առաջին բեռնատար գնացքըժամանել Թուրքիա է

 

Բաքու-Թբիլիսի-Կարս արդիականացված երկաթուղով առաջին բեռնատար գնացքըժամանել Թուրքիա է։

Գնացքը Բաքվից Կարս է բերել 632 տոննա պլաստմասե հումք՝ բեռնված 20 կոնտեյներով։

Գնացքը Կարսի կայարան է հասել տեղական ժամանակով ժամը 04:50-ին, որտեղից համապատասխան մաքսային ստուգումից հետո տեղափոխվել է լոգիստիկ կենտրոն։

Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ վրացական երկաթուղու 184 կմ հատվածի արդիականացման և ընդլայնման աշխատանքները շարունակվում են 2023 թվականի մայիսից և ավարտվել այս տարվա մայիսի 20-ին։ Երկաթուղին գործարկվել է 2017 թվականի հոկտեմբերի 30-ին։

Բաքու-Թբիլիսի-Կարս ճանապարհի երկարությունը 829 կմ է, որից 504 կմ-ն անցնում է Ադրբեջանի տարածքով, 246 կմ-ը՝ Վրաստանով, 79 կմ-ը՝ Թուրքիայի տարածքով։

Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ նոր ճանապարհը հնարավորություն է տվել զգալիորեն կրճատել Ասիայի և Եվրոպայի միջև ապրանքների առաքման ժամանակը մինչև 15 օր։