Խորհրդարանի արտահերթ նստաշրջանում կքննարկեն կառավարության մրցակցության և կառավարության ծրագրի վերաբերյալ վստահության հարցը
Խորհրդարանի արտահերթ նստաշրջանում կքննարկեն կառավարության մրցակցության և կառավարության ծրագրի վերաբերյալ վստահության հարցը

Այսօր տեղի կունենա խորհրդարանի արտահերթ նիստը, որտեղ կքննարկեն Վրաստանի կառավարության կազմի և կառավարության ծրագրի վերաբերյալ վստահության հարցը։ Խորհրդարանի արտահերթ նիստը կսկսվի ժամը 12:00-ին։

Վրաստանի խորհրդարանի նախագահի, Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ արտահերթ նիստին կքննարկվի Վրաստանի կառավարության կազմի, կառավարական ծրագրի –  «Ազատություն, արագ զարգացում, բարեկեցություն» եւ Վրաստանի կառավարության կազմի վստահության հարցերը։

«Կառավարության նկատմամբ վստահություն հաստատելու հարց կքննարկեն առաջին լսումների համար սահմանված կարգով, այսինքն խորհրդարանի առջև խոսքով ելույթ կունենա վարչապետի թեկնածուն, այնուհետև կանցնենք հարց-պատասխանի, ապա ըստ նախատեսած պլանի տեղի կունենան համապատասխան ելույթներ – կոմիտեներ, խմբակցություններ, փոքրամասնություն, մեծամասնություն և ամփոփիչ խոսք» – հայտարարել է Իրակլի Կոբախիձեն երեկվա բյուրոյի նիստում:

Երեկ Վրաստանի խորհրդարանում լսեցին կառավարության անդամների թեկնածուներին։