Խորհրդարանը միջազգային համադաշնությանը կոչ է արել Արչիլ Տատունաշվիլիի մահվան հարցին տալ համապատասխան գնահատական
Խորհրդարանը միջազգային համադաշնությանը կոչ է արել Արչիլ Տատունաշվիլիի մահվան հարցին տալ համապատասխան գնահատական

Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ, Թամար Չուգոշվիլին և Եվրոպայի հետ ինտեգրման հարցերով կոմիտեի նախագահ, Թամար Խուլորդավան կոչ են արել միջազգային համադաշնությանը արձագանքել Արչիլ Տատունաշվիլիի մահվան հարցին և համապատասխան գնահատական տալ Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններում ռուսական բռնազավթիչ ռեժիմի կողմից իրականացրած գործողություններին:

«2018 թ. փետրվարի 22-ին, Ռուսաստանի բռնազավթիչ վարչակազմը Ախալգորիում ձերբակալել է Վրաստանի երեք քաղաքացու՝ Արչիլ Տատունաշվիլիին, Լևան Քուտաշվիլիին և Յոսեբ Պավլիաշվիլիին: Փետրվարի 23-ին հայտնի է դարձել, որ ձերբակալված Արչիլ Տատունաշվիլին անհայտ պատճառներով մահացել է:

Եվրամիության դիտորդական առաքելությունը և Ժնևյան բանակցությունների համանախագահները արդեն տեղեկացված են այս ողբերգական դեպքի կապակցությամբ, որի ուղիղ պատասխանատվությունը դրվում է Ռուսաստանի դաշնության վրա: Կոչ ենք անում դիտորդական առաքելությանը և միջազգային համադաշնությանը ժամանակին արձագանքել այս ողբերգությանը, պարզել Արչիլ Տատունաշվիլիի մահվան պատճառը և աջակցել ձերբակալված անձանց իրենց տներ վերադառնալու գործընթացին»,-ասված է Թամար Խուլորդավայի հայտարարության մեջ:

Եվրոպայի հետ ինտեգրման կոմիտեի նախագահը կոչ է արել Եվրախորհրդարանին, ընդունել բանաձև, որի միջոցով մեկ անգամ ևս կհաստատվի Վրաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ աջակցությունը: