Խորհրդարանը կողմ է քվեարկել նոր՝ C5 կարգի սովորական վիզայի սահմանմանը, որը կտրվի հինգ տարի վավերականության ժամկետով և Վրաստանում մեկ տարի գտնվելու իրավունքով
Խորհրդարանը կողմ է քվեարկել նոր՝ C5 կարգի սովորական վիզայի սահմանմանը, որը կտրվի հինգ տարի վավերականության ժամկետով և Վրաստանում մեկ տարի գտնվելու իրավունքով

Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ՝ 72 ձայնով, ընդունել է փոփոխություններ «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական վիճակի մասին» օրենքում:

Հարցը օրենսդիրներին ներկայացրել է Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին։

Օրինագծի համաձայն՝ ներդրվում է նոր՝ C5 կատեգորիայի օրդինար վիզա։ Այս կատեգորիայի բազմակի կարճաժամկետ վիզան տրվում է հինգ տարի գործողության ժամկետով և Վրաստանում մեկ տարի գտնվելու իրավունքով։

C5 կատեգորիայի օրդինար վիզան տրվում է Վրաստան ժամանող այն անձին, ով երկրի տարածք է մտնում զբոսաշրջային նպատակներով և ով նաև իրավունք ունի գործունեություն իրականացնել միայն ոչ ռեզիդենտ անձի օգտին, եթե դա կապված է ոչ ռեզիդենտ անձի կողմից Վրաստանի սահմաններից դուրս իրականացվող գործունեության հետ:

Այս կատեգորիայի վիզան տրվում է նաև անձի ամուսնուն և անչափահաս երեխային/երեխաներին։

Փոփոխությունների համաձայն՝ օրենքում «E-VISA PORTAL» տերմինը կփոխարինվի «հատուկ վեբկայք» գրառմամբ։ Բացի այդ, Վրաստանի կառավարության իրավական ակտի հիման վրա հնարավոր կլինի վիզայի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացնել արագացված կարգով։

C5 կատեգորիայի վիզայի տրամադրման մերժման հիմնավորման կարիքի բացակայության համար սահմանվում է ևս մեկ նոր հիմք՝ պետական միգրացիոն քաղաքականությունը, որը ենթակա չի լինի բողոքարկման։

Տեղեկատվությունը տարածում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։