Խորհրդարանը կառավարության կազմը կհաստատի մոտակա օրերին. Արչիլ Թալակվաձե
Վրաստանի խորհրդարանը կառավարության կազմը կհաստատի մոտակա օրերին,- այս մասին «Թվիթերի» պաշտոնական էջում գրել է Վրաստանի խորհրդարանի խոսնակը:
Արչիլ Թալակվաձեի խոսքով, իշխող թիմը կապահովի կառավարական քաղաքականության շարունակական իրականացումը ՝ ի շահ քաղաքացիների:
«Մենք կապահովենք կառավարական քաղաքականությունը և գործառույթների շարունակական իրականացումը ՝ ի շահ մեր քաղաքացիների: «Վրացական երազանքը» որոշել է նաև հետագա քայլերը հաջողության հասնելու համար», – գրել է խորհրդարանի խոսնակը:
Գիորգի Գախարիան այսօր հրաժարական տվեց Վրաստանի վարչապետի պաշտոնից: «Վրացական երազանք»-ը վարչապետի թեկնածու է անվանել Իրակլի Ղարիբաշվիլիին: