Խորհրդարանը կառավարության կազմը կհաստատի մոտակա օրերին. Արչիլ Թալակվաձե

20:25, 18.02.2021

Վրաստանի խորհրդարանը կառավարության կազմը կհաստատի մոտակա օրերին,- այս մասին «Թվիթերի»  պաշտոնական էջում գրել է Վրաստանի խորհրդարանի խոսնակը:

Արչիլ Թալակվաձեի խոսքով, իշխող թիմը կապահովի կառավարական քաղաքականության շարունակական իրականացումը ՝ ի շահ քաղաքացիների:

«Մենք կապահովենք կառավարական քաղաքականությունը և գործառույթների շարունակական իրականացումը ՝ ի շահ մեր քաղաքացիների: «Վրացական երազանքը» որոշել է նաև հետագա քայլերը հաջողության հասնելու համար», – գրել է խորհրդարանի խոսնակը:

Գիորգի Գախարիան այսօր հրաժարական տվեց Վրաստանի վարչապետի պաշտոնից: «Վրացական երազանք»-ը վարչապետի թեկնածու է անվանել Իրակլի Ղարիբաշվիլիին:

Նմանատիպ