Խորհրդարանը իր գործունեությունը պաշտոնապես վերսկսելու է գալիք շաբաթվանից
Վրաստանի խորհրդարանը իր գործունեությունը պաշտոնապես վերսկսելու է գալիք շաբաթվանից: Պատգամավորները գարնանային նստաշրջանը բացելու են փետրվարի 6-ին բյուրոի նիստով, իսկ փետրվարի 7-ից սկսվելու են լիագումար նիստերը:
Այս պահին չի կոնկրետացվում նստաշրջանային շաբաթվա օրակարգը, սակայն օրենսդիրները փետրվարին պետք է քննարկեն «հեռարձակման մասին» օրենսդրական փաթեթի վրա նախագահի կողմից դրված վետոի հարցը:
Բացի այդ գարնանային նստաշրջանի ընթացքում խորհրդարանը պետք է ընդունի մի քանի կարևոր որոշում, որոնց թվում է թմրաքաղաքականության ազատականացումը, դատական համակարգի բարեփոխման այսպես կոչված չորրորդ ալիքը և այլն:
Հեղինակ -
Edgar Barsegyan