Խորհրդարանը ինտերպելյացիայի կարգով արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիին կլսի ապրիլի 15-ին
Վաղը՝ ապրիլի 15-ին, Խորհրդարանում տեղի կունենա արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի ինտերպելյացիան (հարցապնդումը):
Ինչպես Բյուրոյի նիստում հայտարարել է Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, ինտերպելյացիան կանցկացվի «Վրաստանի համար» խմբակցության նախաձեռնությամբ:
«Այս շաբաթ մենք կունենանք արտաքին գործերի նախարարի ինտերպելյացիան: «Վրաստանի համար» խմբակցության հարցերի հիման վրա վաղը տեղի կունենա արտաքին գործերի նախարարի հարցապնդումը: Համաձայնեցրել ենք ժամը 12:00-ին»,- հայտարարել է Շալվա Պապուաշվիլին: