Խորհրդարանը հաստատել ՆԳՆ-ի պատրաստած երկու օրինագիծ, որով խստացվում է թմրավաճառների պատիժը
Խորհրդարանը հաստատել ՆԳՆ-ի պատրաստած երկու օրինագիծ, որով խստացվում է թմրավաճառների պատիժը

Վրաստանի խորհրդարանը հավանություն է տվել Ներքին գործերի նախարարության պատրաստած օրենքների նախագծերին։ Օրենսդրական փոփոխության արդյունքում, զգալիորեն խստացվել են թմրանյութերի վաճառողների նկատմամբ պատժիչ միջոցները։ Այս մասին տեղեկությունը տարածում է ՆԳ նախարարությունը։

Փոփոխությունների համաձայն, թմրամիջոց վաճառելու համար նվազագույն պատիժ է սահմանվել 10 տարով ազատազրկում։ Մեծ քանակությամբ թմրամիջոց իրացնելու դեպքում հանցագործը դատապարտվելու է 12-ից 17 տարով ազատազրկման, իսկ առանձնապես խոշոր չափերի դեպքում՝ 14-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկման։

Նաև օրենսդրական փոփոխությունների արդյունքում խստացվել է հոգեմետ նյութի, դրա անալոգային կամ հզոր նյութի ապօրինի իրացման պատիժը։

ՆԳ նախարարությունում ասում են, որ փոփոխության համաձայն՝ հոգեմետ նյութի իրացման համար նախատեսված պատիժը 3-ից 6 տարի ժամկետով ազատազրկումն է։ Այս նյութի մեծ քանակության վաճառքի դեպքում՝ 5-ից 9 տարի, իսկ առանձնապես խոշոր չափի դեպքում՝ 10-ից 14 տարով ազատազրկում։

Բացի Քրեական օրենսգրքից, փոփոխություններ են կատարվելու «Ոստիկանության մասին» Վրաստանի օրենքում, որի նպատակն է բարձրացնել ոստիկանության աշխատանքի արդյունավետությունը։ Փոփոխության համաձայն՝ հատուկ էլեկտրոնային ծրագրի միջոցով ոստիկանությունը հնարավորություն կունենա տեղում հայտնաբերել անձին և ճշտել նրա տվյալները նախարարության միասնական տեղեկատվական-վերլուծական շտեմարաններում։ Այս էլեկտրոնային ծրագիրը ապահովում է տվյալների անվտանգ պահպանումը և դրանց պաշտպանությունը անօրինական օգտագործումից: