Խորհրդարանը «Հեռարձակման մասին» օրենսդրական փաթեթը հաստատել է երրորդ ընթերցմամբ, 63 կողմ, 3՝ դեմ ձայների հարաբերակցությամբ:
Պատգամավորները փոփոխությունները քննարկել էին այսօր, եերորդ ընթերցման ռեժիմում՝ լիագումար նիստին:
Քանի որ օրենսդրական մարմնի կողմից փոփոխությունները հաստատվել են երրորդ ընթերցմամբ, օրենսդրական փաթեթը ստորագրելու է ուղարկվում նախագահ Գիորգի Մարգվելաշվիլուն:
Ինչ վերաբերում է փոփոխություններին, նախագծով ճշտվում է, որ հանրային հեռարձակողը արտադրության և ոչ թե եթերի ոչ պակաս 25 տոկոսը զիջելու է մասնավոր իրավունքի իրավաբանական անձի կողմից պատրաստված ծրագրերին: Փոփոխությունների համաձայն, հանրային հեռարձակողը իրավասու է լինելու բովանդակալից պարտավորությունների կատարման ապահովման նպատակով, իրականացնել հասարակական կարծիքի հետազոտություն: Բացի այդ հեռարձակողին իրավունք է տրվում ռադիոհեռարձակման և Վրաստանի տարածաշրջաններում ռադիո-ծրագրերի հասանելիության որակի բարձրացման համար օգտագործել հավելյալ ռադիո ալիքներ: Նախագծով ճշտվում է նաև հանրային հեռարձակողի խմբագրական, կառավարման և ֆինանսական անկախությունը խափանելու, այդ թվում ցուցմունքների, պարտավորեցնելու կամ ճնշում գործադրելու արգելքը:
Ինչպես նաև, փոփոխությունների համաձայն «Պետական գնումների մասին» Վրաստանի օրենքը չի վերաբերելու հանրային հեռարձակողի կողմից՝ եթեր դուրս բերվող հաղորդումների, հեռուստասերիալների, գեղարվեստական/փաստագրական ֆիլմերի պատրաստման ծառայությունները գնելուն: Բացի այդ, հոգաբարձական խորհուրդը գլխավոր տնօրենի ներկայացմամբ փոփոխություններ է մտցնելու Հանրային հեռարձակողի կանոնադրության մեջ:
Օրինագծով, հոգաբարձական խորհուրդը այլևս իրավասու չի լինելու Հանրային հեռարձակողի աշխատակիցների աշխատանքային պայմանագրերի հիմնական պայմանների հաստատման գործում: Փոփոխությունների համաձայն, Հանրային հեռարձակողի նախորդ տարվա բյուջեից մնացած մնացորդը ավելանալու է հաջորդ տարվա հաստատված բյուջեին: Օրենսդրական փաթեթի համաձայն, Հանրային հեռարձակողը իրավասու է Վրաստանի օրենսդրությամբ սահմանված եկամուտները, այդ թվում պետական բյուջեից ստացված ասիգնացիաները օգտագործել ՝ սկսնակ արտադրության խրախուսման, հեռուստա-ռադիո և օնլայն արտադրանքի և նորարարական զարգացման համար, ինչպես նաև հաստատվում է, որ Աջարիայի Հանրային հեռուստատեսությամբ և ռադիոյով մասնավոր գովազդները չեն կարող ցուցադրվել կամ թողնել ոչ աշխատանքային օրերին:
Բացի այդ սպորտային ռեպորտաժների և միջազգային մրցույթների շրջանակներում, մրցույթային ծրագրի սկսվելու, բնական ինտերվալի և ավարտի ժամանակ կոմերցիոն գովազդի տեղադրման դեպքում, գովազդի ծավալը մեկ օրվա ընթացքում կազմում է 60 րոպե (նախկին 30 րոպեի փոխարեն):