Խորհրդարանը ընտրել է գերագույն դատարանի նախագահին:
Նինո Քադագիձեի թեկնածությունը քվեարկության է դրվել այսօրվա լիագումար նիստում:
Քադագիձեի թեկնածությանը աջակցել է 82 պատգամավոր, դեմ չեն արտահայտվել:
Քվեարկությանը չեն մասնակցել «միասնական ազգային շարժման» և «եվրոպական Վրաստանի» ներկայացուցիչները, որոնք շարունակում են քաղաքական բոյկոտը:
Լիագումար նիստին ներկա էր նաև Նինո Քադագիձեն:
Նա սեփական տեսակետը ներկայացրել է իրավական հարցերով հանձնաժողովին, որտեղ նրան լսել են երկու ժամվա ընթացքում:
Նինո Քադագիձեն մանրամասն խոսել է այն բարեփոխումների մասին, որոնք մտադիր է իրականացնել գերագույն դատարանում: