Խորհրդարանը «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցության 12 անդամներին ճանաչեց որպես պատգամավորներ
Խորհրդարանը ճանաչել է «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցության 12 անդամների խորհրդարանական լիազորությունները։
Գախարիայի և նրա 11 թիմակիցների փոխարեն նշանակվել են Գելա Աբուլաձեն, Ջեմալ Անանիձեն, Քեթևան Բաքարաձեն, Ռուսուդան Թևզաձեն, Մալխազ Թորիան, Շալվա Կերեսելիձեն, Սալոմե Կոբալաձեն, Գիգա Փարուլավան, Վիկա Փիլփանին, Գիորգի Շարաշիձեն, Թամար Խվեդելիանին և Սոփիո Խորգուանին։
Գիորգի Գախարիայի և նրա կուսակցության 11 անդամների՝ Թեոնա Աքուբարդիայի, Անա Բուչուկուրիի, Լևան Գոգիչաիշվիլիի, Զազա Թավաձեի, Բեքա Լիլուաշվիլիի, Նաթիա Մեզվրիշվիլիի, Բերդիա Սիճինավայի, Կախաբեր Քեմոկլիձեի, Ռոին Քոչորաշվիլիի, Դիմիտրի Ցկիտիշվիլիի և Զվիադ Ձիձիգուրիի պատգամավորական մանդատները դադարեցվել են հուլիսի 2-ի նիստում։
«Վրացական երազանքը» Գախարիայի կուսակցության անդամների պատգամավորական մանդատների վաղաժամկետ դադարեցման պատճառ է նշել Վրաստանի խորհրդարանի նիստերից անհարգելի բացակայությունները։
Խորհրդարանի խոսնակը երեկվա Բյուրոյի նիստում հայտարարեց, որ Գախարիայի կուսակցությունը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որոշակի ուղղումներ է կատարել ցուցակում և անվանել այն 12 անձանց, ովքեր պետք է դառնան խորհրդարանի անդամներ։
Տեղեկության համար՝ Գիորգի Գախարիան խորհրդարանական մանդատներից հրաժարվելը սխալ է անվանել և չի բացառել իր կուսակցության անդամների խորհրդարան մտնելու հնարավորությունը։