Խորհրդարանը երրորդ ընթերցմամբ հավանություն է տվել Ընտրական օրենսգրքի փոփոխություններին
Խորհրդարանը երրորդ ընթերցմամբ հավանություն է տվել Ընտրական օրենսգրքի փոփոխություններին

Խորհրդարանը երրորդ ընթերցմամբ հավանություն է տվել Ընտրական օրենսգրքի փոփոխություններին։ Փոփոխություններին կողմ է արտահայտվել 96 պատգամավոր։

Եվրամիության 12 հանձնարարականներից երկրորդ կետը կատարելու նպատակով «Վրացական երազանք»-ի պատրաստած նախագծում կատարվել է շուրջ 20 փոփոխություն. Դրանցից 13-ն արտացոլվել են նոր ընտրական բարեփոխումներում՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախնական եզրակացությունների հիման վրա։

«Վրացական երազանքից» և աշխատանքային խմբերից անջատված ընդդիմության (Լելո, «Ստրատեգիա Աղմաշենեբելի», «Ազգային շարժում») հետ երկու փակ հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել նախագծում շարադրված տասը հարցերի շուրջ։

Ընդդիմության պահանջով նախագծում կատարվել է ևս մեկ փոփոխություն, և ընտրական հանձնաժողովի կուսակցականների համար ատեստավորումն այլևս պարտադիր չի լինելու։

Սեպտեմբերի 26-ին խորհրդարանում նախաձեռնվել է Եվրահանձնաժողովի 12 հանձնարարականների հիման վրա պատրաստված «Ընտրական օրենսգիրքը»։