Խորհրդարանը առաջին ընթերցմամբ աջակցել է «Շրջակա միջավայրի պաշտպանության մասին» օրենքում փոփոխությանը
Խորհրդարանը առաջին ընթերցմամբ աջակցել է «Շրջակա միջավայրի պաշտպանության մասին» օրենքում փոփոխությանը

Խորհրդարանը առաջին ընթերցմամբ քննարկեց և 82 կողմ ձայնով միաձայն ընդունեց «Շրջակա միջավայրի պաշտպանության մասին» օրենքում նախատեսված փոփոխությունը։

Քննարկման հարցը ներկայացրել է շրջակա միջավայրի պաշտպանության և բնական ռեսուրսների կոմիտեի նախագահ Մաիա Բիթաձեն։

Օրինագծի համաձայն՝ շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության պետական կառավարման լիազորություններին կավելանա օգտակար հանածոների (բացի նավթից և գազից) կառավարման և վերահսկողության իրականացումը։

Կոմիտեի նախագահ Մաիա Բիթաձեի պարզաբանմամբ՝ խորհրդարանը հենց նոր լիագումար նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց օրենսդրական փոփոխությունը, որի համաձայն՝ հանածոների կառավարման հարցը տնտեսության և կայուն զարգացման նախարարությունից վերադառնում է շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության ենթակայության տակ։

«Ներկայացված օրինագծի հիմնական նպատակն է տեխնիկապես ճշգրտել օրենքը, այդ թվում՝ մոնիտորինգի և հսկողության մասով։ Փոփոխության համաձայն՝ տեսչական մասում տարանջատվում են հանածոների օգտագործման տեսչությունն ու նավթի և գազի ոլորտի մոնիտորինգի հարցերը՝ որպես երկու առանձին նախարարության ենթակայությամբ հարցեր», – հայտարարել է Մաիա Բիթաձեն։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։