Միխեիլ Ղավելաշվիլին հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ

15:04, 12.11.2026

Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին Անթալիայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 31-րդ համաժողովի (COP31) շրջանակներում։

Վրաստանի նախագահի աշխատակազմի փոխանցմամբ, կողմերը քննարկել են Վրաստանի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերությունը, երկկողմ համագործակցությունը և տարածաշրջանում ու աշխարհում ընթացող գործընթացները։

Բացի այդ, Վրաստանի նախագահը հաստատել է ռազմավարական գործընկերության հետագա զարգացման իր պատրաստակամությունը և հրավիրել է Թուրքիայի նախագահին Վրաստան։

Նախագահի աշխատակազմի հաղորդմամբ, տարածաշրջանային հարցերի քննարկման ընթացքում ուշադրություն է դարձվել Հարավային Կովկասում կայուն խաղաղության ամրապնդման կարևորությանը։ Հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել առևտրատնտեսական հարաբերություններին, տրանսպորտային և էներգետիկ կապի հարցերին, Միջին միջանցքի զարգացմանը և Բաքու-Թբիլիսի-Ղարս երկաթուղու կարևորությանը։

Նմանատիպ