Խորհրդարանը 51 ընդդիմադիր պատգամավորի համար պատգամավորական լիազորությունների դադարեցման վերաբերյալ քննարկելու է վաղը
Խորհրդարանը 51 ընդդիմադիր պատգամավորի համար պատգամավորական լիազորությունների դադարեցման վերաբերյալ քննարկելու է վաղը

Հունվարի 26-ին խորհրդարանը կքննարկի ընդդիմության 51 պատգամավորի մանդատը դադարեցնելու հարցը: Այդ նպատակով վաղը նախատեսված է գործընթացային հարցերի հանձնաժողովի նիստ, որտեղ զեկուցող է լինելու հանձնաժողովի նախագահ, Իրակլի Քադագիշվիլին:

Օրակարգում նշվում է, որ խորհրդարանի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հարցը նախատեսվում է քննարկել հետևյալ պատգամավորների համար. Թեոնա Աքուբարդիա, Արմազ Ախվլեդիանի, Դավիթ Բաքրաձե, Լևան Բեժաշվիլի, Թինաթին Բոկուչավա, Գիորգի Բոտկովելի, Գիորգի Գոդաբրելիձե, Ռոման Գոցիրիձե, Խատիա Դեկանոիձե, Լևան Վարշալոմիձե, Գիորգի Վաշաձե, Աբդուլլա Իսմայիլովա, Մանուչար Կվիրկվելիա, Վախթանգ Կիկաբիձե, Դավիթ Կիրկիտաձե, Թամար Կորձաիա, Նոնա Մամուլաշվիլի, Պաատա Մանջգալաձե, Նիկա Մաճուտաձե, Նիկանոր Մելիա, Ակակի Մինաշվիլի, Շալվա Նաթելաշվիլի, Տարիել Նակաիձե, Կոբա Նաղոփիա, Աննա Նացվլիշվիլի, Ռամազ Նիկոլաիշվիլի, Կախաբեր Օքրիաշվիլի, Սալոմե Սամադաշվիլի, Խատունա Սամնիձե, Գուբազ Սանիկիձե, Սուլխան Սիբաշվիլի, Զաալ Ուդումաշվիլի, Դավիթ Ուսուփաշվիլի, Բաչուկի Քարդավա, Շալվա Շավգուլիձե, Թամար Չարկվիանի, Ցեզար Չոչելի, Նատո Չխեիձե, Ռոստոմ Չխեիձե, Դևի Ճանկոտաձե, Լևան Խաբեիշվիլի, Դիլար Խաբուլիանի, Մամուկա Խազարաձե, դավիթ Խաջիշվիլի, Էկատերինե Խերխեուլիձե, Էլենե Խոշտարիա, Թեյմուրազ Ջանաշիա, Բադրի Ջափարիձե, Զուրաբ Գիրչի Ջափարիձե:

Հունվարի սկզբին խորհրդարանը կասեցրեց «Հայրենասերների դաշինքի» անդամներ Իրմա Ինաշվիլիին, Գիորգի Լոմիայի և Գոչա Թեվդորաձեի լիազորությունները, իսկ նրանց փոխարինեցին Փրիդոն Ինջիան, Գելա Միքաձեն և Դավիթ Զիլֆիմյանը:

Հանձնաժողովում քննարկումից հետո հարցը կդուրս բերվի լիագումար նիստի, որտեղ անհրաժեշտ կլինի 76 պատգամավորի աջակցություն, ընդդիմադիր պատգամավորների մանդատը կասեցնելու համար: Նշված պատգամավորները լիազորությունների դադարեցման վերաբերյալ դիմումով դիմել են անձամբ: