Խորհրդարանային մեծամասնությունը Վրաստանի վարչապետի պաշտոնում ներկայացրել է Մամուկա Բախտաձեի թեկնածությունը
Խորհրդարանային մեծամասնությունը Վրաստանի վարչապետի պաշտոնում ներկայացրել է Մամուկա Բախտաձեի թեկնածությունը:
Այս մասին մեծամասնության նիստի ավարտից հետո հայտարարել է Արչիլ Թալակվաձեն:
Մամուկա Բախտաձեն Վրաստանի ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2017 թվականի նոյեմբերի 13-ից: 2013 թվականի ապրիլից մինչև 2017 թվականի նոյեմբերի 13-ը զբաղեցնում էր «Վրաստանի երկաթգծի» գլխավոր տնօրենն էր, 2010-2012 թվականներին Վրաստանի միջազգային էներգետիկական կորպորացիայի գլխավոր տնօրենն էր, 2007-2008 թվականներին «Ռչեուլի» հյուրանոցային ցանցի վերահսկիչ խորհրդի անդամն էր, իսկ 2005-2006 թվականներին «Վրաստանի երկաթգծի» նախագծի մենեջերն էր:
Մամուկա Բախտաձեն տեխնիկական գիտությունների դոկտոր է: Ավարտել է Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանը և Վրաստանի տեխնիկական համալսարանը: Բացի այդ ունի Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մագիստրոսի որակ: 2010 թվականին INSEAD բիզնես դպրոցում նրան շնորհվել է MBA-ի կարգավիճակ:
Օրենսդրության համաձայն, մեծամասնությունը վարչապետի թեկնածությունը ներկայացնելու է նախագահին, որը իր հերթին այդ թեկնածուին ներկայացնելու է օրենսդրական մարմնին:
Նրանից հետո, ինչ վարչապետի թեկնածուն յոթ օրվա ընթացքում կընտրի նախարարների թեկնածուներին, կառավարության կազմը վստահություն ստանալու համար ներկայացնելու է խորհրդարանին: Բացի այդ, սահմանադրությամբ կառավարության կազմի հետ միասին պետք է ներկայացվի նաև կառավարական ծրագիրը:
Ինչ վերաբերում է հաստատման գործընթացին, վարչապետի և նախարարության թեկնածուները բնագավառների համաձայն, կառավարական ծրագիրը ներկայացնելու են խորհրդարանային կոմիտեների և խմբակցությունների նիստին, որից հետո նրանց վստահության հարցը որոշվելու է լիագումար նիստին:
Լիագումար նիստին կառավարական ծրագիրը ներկայացնելու է վարչապետի թեկնածուն, սակայն հարցերին պատասխանելու համար քաղաքական բանավեճին միանալ կարող են նաև նախարարության թեկնածուները: Կառավարությունը խորհրդարանից վստահություն ստանալու համար պետք է ստանա 76 պատգամավորի աջակցություն:
Գիորգի Կվիրիկաշվիլին վարչապետի պաշտոնից հեռանալու մասին հայտարարությունը արել է կառավարության գրասենյակում տեղի ունեցած արտակարգ ասուլիսի ժամանակ:
Հեղինակ -
Edgar Barsegyan