Խորհրդարանական փոքրամասնությունը օրենսդրական մարմին է կանչում ՆԳ նախարարին և գլխավոր դատախազին
Խորհրդարանական փոքրամասնությունը օրենսդրական մարմին է կանչում ՆԳ նախարար Գիորգի Գախարիային և գլխավոր դատախազ Շալվա Թադումաձեին:
«Եվրոպական Վրաստանի» ներկայացուցիչների կարծիքով, հենց նրանք պետք է պատասխանեն «Օմեգա գրուպի» հետ կապված հարցերին, այդ թվում այն առիթով, թե որ փուլում է հետաքննությունը:
«Խորհրդարանում պետք է պատասխանեն այն հարցերին, որն ունի հանրությունը: Ներքին գործերի նախարարը և գլխավոր դատախազը պարտավոր են գալ խորհրդարան և պատասխանել հարցերին, թե որ փուլում է հետաքննությունը, ինչ քննչական գործողություններ են անցկացվում, որպեսզի առավելագույնս շուտ սկսվի այն անձանց քրեական հետապնդումը, ովքեր ներգրավված էին հանցավոր գործերին»,- հայտարարել է «Եվրոպական Վրաստանի» անդամ Իրակլի Աբեսաձեն: